Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Չելսի»-ի և «Պորտու»-ի հանդիպման մասին:
««Չելսի»-ն էր խաղում «Պորտու»-ի դեմ, ոչ թե Մոուրինյոն՝ Կասիլյասի: Հաղթեց ուժեղագույնը»,-Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք՝ լոնդոնյան ակումբը գլխավորում է «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինյոն, իսկ «Պորտու»-ի դարպասապահն է լեգենդար Իկեր Կասիլյասը, ով նույնպես նախկինում հանդես էր գալիս «Ռեալ»-ում:











































