ԱՄՆ-ում ծնվել են աշխարհում առաջին շները, որոնց բեղմնավորումը կատարվել է արտամարմնային մեթոդով՝ «փորձանոթում»։ Դրանք ծնվել են Քորնելի համալսարանում՝ փոխնակ մորից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Արտամարմնային բեղմնավորման մեթոդով ձեռք բերված առաջընթացը կարող է օգնել պահպանելու ոչնչացող տեսակները։
7 շնիկները կոկեր-սպանելի և բիգլի խառնուրդ են, ձագուկներն ունեն 6 տարբեր կենսաբանական ծնողներ։
Մասնագետների խոսքով՝ նախկինում իրենք խնդիրներ են ունեցել շների սաղմերի սառեցման հետ կապված, սակայն այժմ բոլոր դժվարություններն անցյալում են։
Նշենք, որ շների արհեստական բեղմնավորման փորձերը սկսվել էին դեռևս 1970-ականներից։
Նշվում է, որ շներն ու մարդիկ ունեն բազմաթիվ նման ժառանգական հիվանդություններ, և շների արտամարմնային բեղմնավորման մեթոդը կարող է օգնել գենետիկական «թերությունների» շտկման գործում։











































