Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել որքան հնարավոր է շուտ լքել Իրաքի տարածքը, հայտնում է Haber 7 հեռուստաընկերությունը:
Թուրքական բանակի տանկային գումարտակը ներկայումս տեղակայված է Նայնավա շրջանում քրդական աշխարհազորին ԴԱԻՇ-ի դեմ պայքարին նախապատրաստելու համար:
Թուրքական կողմի վարկածով՝ այդ մասին պայմանավորվածութուն կա Իրաքի իշխանությունների հետ: Իսկ Բաղդադը Թուրքիայի մեղադրել է ռազմական ներխուժման մեջ և պահանջել է, որ նրա զորքերը լքեն երկրի տարածքը: Իրաքի խորհրդարանի որոշ պատգամավորներ կառավարությունից պահանջել են թուրքական բանակի դեմ սկսել ռազմական գործողություններ:
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ լրացուցիչ ուժեր տեղափոխել Իրաք, ինչպես նաև չի պլանավորում դուրս բերել այնտեղի զորախումբը:












































