Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրաք թուրքական զորքեր մտնցելը ոչ թե ագրեսիա է, այլ համերաշխության ակտ։
Դավութօղլուի խոսքերով՝ ԴԱԻՇ-ի զինյալները սպառնացել են տարածաշրջանում գտնվող թուրք ռազմական հրահանգիչներին. «Երբ այդ սպառնալիքներն աճեցին, մենք ուղարկեցինք զորքեր՝ պաշտպանելու համար այդ ճամբարը։ Դա համերաշխության ակտ է և ոչ թե ագրեսիա»։
Թուրքիան դեկտեմբերի 4-ին տանկային գումարտակ է տեղակայել Իրաքի հյուսիսում, ինչն Իրաքի իշխանությունները որակել են որպես ներխուժում և Թուրքիայից պահանջել են դուրս բերել այն։











































