ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ներկա պահին հավաքագրում է չինացիների` ընդլայնելով ամբողջ աշխարհից գրոհայիններ ներգրավելու իր ձգտումը, հաղորդում է CNBC-ն:
«Համաձայն ահաբեկչության մոնիթորինգի կայքի` ԴԱԻՇ-ը 4 րոպեանոց քարոզչական երգ է հրապարակել չինարենով, որ կոչվում է Nashid` չինացի մուսուլմաններին ջիհադին ներգրավելու համար»,- ասվում է հոդվածում:
«Ես մոջահեդ եմ» կոչվող երգը ձայնագրված է տղամարդու ձայնով, որը կոչ է անում «բոլոր մուսուլման եղբայրներին արթնանալ» և զենք վերցնել «երազանքի համար պայքարում մեռնելու համար»:
Ներկա պահին հայտնի չէ, թե որքան չինացի մուսուլմաններ են միացել ԴԱԻՇ-ին, սակայն Չինաստանի արևմտյան մասում բնակվում են ույղուր մուսուլմանները, որոնք կարող են միանալ խմբավորմանը:







































