Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը զինված ուժերին հրահանգել է չօգտագործել Սիրիայի օդային տիրույթը, մինչև որ չստանան այդ մասին քաղաքական նոր որոշում։ Այդ մասին թերթին հայտնել են ռազմական կառույցներում նրա աղբյուրները։
Թերթը պնդում է, որ նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցումից հետո թուրքական ինքնաթիռները ոչ մի անգամ չեն խախտել սիրիական սահմանները։
Անկարան նման որոշում ընդունել է Ռուսաստանի հետ լարվածության նվազեցման և նմանատիպ դեպքերից խուսափելուն ուղղված քաղաքականության շրջանակներում։
Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Սիրիայի օդային տիրույթում թուրքական օդուժի հաջորդ գործողությունը կարող է արտոնվել միայն երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից։











































