Մի քանի հարյուր մարդ է մասնակցել դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում կայացած հանպատրաստից համերգին՝ նվիրված The Beatles լեգենդար խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի սպանության օրվա 35-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Բրիտանական խմբի երգերն առավոտից մինչև ուշ գիշեր կատարել են «լիվերպուլյան քառյակի» երկրպագուները, գլխավորապես քաղաքի փողոցային կատարողների թվից: Նրանք երգել են առանց բարձրախոսների և գործնականում այլ գործիքներ չեն օգտագործվել, բացի կիթառներից:
Հավաքվածների մեջ եղել են տարբեր տարիքի մարդիկ՝ դպրոցականներից մինչև տարեցներ, ովքեր հաճույքով ձայնակցել են, իսկ շատերը՝ նաև պարել: Մութն ընկնելուց հետո ոմանք մոմեր են վառել:







































