Նավթի գինը 7-ամյա նվազագույնի հասնելուց հետո աճ է գրանցել։ Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Միջմայրցամաքային բորսայում (ICE) այսօր 0.27 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.84 դոլարի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
WTI նավթի գինը թանկացել է 1.56 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 38.25 դոլարի։
Երեքշաբթի երեկոյան Brent-ի գինը հասել էր 2009 թվականի փետրվարից ի վեր նվազագույն ցուցանիշի։ Արձանագրելով 2.1 տոկոսի անկում՝ մեկ բարելի գինը հասել էր 39.88 դոլարի։
Նավթի գների փլուզումը կապում են անցած ուրբաթ տեղի ունեցած ՕՊԵԿ-ի հանդիպման հետ։ Կարտելի մասնակից երկրներն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանումը սահմանափակելու հարցի շուրջ, որը կկարողանար աջակցել գնային քաղաքականությանը։






































