Գիտնականները պարզել են, որ որքան հաճախ են գործընկերները միասին ճաշում, այնքան արդյունավետ է աշխատում կոլեկտիվը՝ գրում է Korrespindent.net-ը:
15 ամիս տևած փորձի ընթացքում գիտնականները վերլուծության են ենթարկել 50 հրշեջ կայաններ, ինչպես նաև հարցում անցկացրել 395 տեսուչների շրջանում:
«Երբ դուք ուտում եք որևէ մեկի հետ, դա առավել ինտիմ գործընթաց է, քան Excel-ի աղյուսակների համատեղ դիտումը: Էվոլյուցիոն մարդաբանության տեսանկյունից համատեղ ճաշը հանրությանը միավորող հին ավանդույթ է»,- նշում են գիտնականները:








































