Apple ընկերությունը 2016 թվականի մարտին կանցկացնի շնորհանդես: Սպասվում է, որ այնտեղ կներկայացվի Apple Watch-ի նոր տարբերակը, ինչպես նաև չորս դյույմանոց էկրանով iPhone, հայտնում է TCH-ը:
Ինչ նորություն կլինի Apple Watch-ի մեջ, հայտնի չէ: Հնարավոր է, որ այնտեղ կհայտնվի Facetime-ի համար տեսախցիկ և բարելաված տվիչներ: Իսկ Wi-Fi-ը կաշխատի անկախ iPhone-ից: Հայտնի չեն նաև iPhone-ի պարամետրերը:









































