Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կոչը` արգելել երկիր մուսուլմանների մուտքը, նրան զրկում է ընտրություններին մասնակցելու իրավունքից, հաղորդում է Reuters-ը:
Էռնեստն ասել է, որ Թրամփի մեկնաբանությունները վիրավորական ու «թունավոր» են:
Նա ընդգծել է, որ Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուները, ովքեր պարտավորվել են աջակցել հաղթողին, պետք է «հենց հիմա» հեռացնեն Թրամփին կուսակցությունից:









































