«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ, և ինձ համար ապացուցվեց մեկ պարզ բան. շուրջ 1 միլիոն քաղաքացի արտահայտեց իր «ոչ»-ը:
Կորսված ձայների, չմոբիլիզացված ուժի արդյունքը, իմ որակմամբ, այն է, որ չկար անհրաժեշտ ռեսուրս, համարժեք ուժ՝ դիմագրավելու այն ուժին, որը մեքենայությունների արդյունքում ապահովեց այս արդյունքները»,- ԱԺ այսօրվա նիստում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:











































