«ՕԵԿ-ը պահանջում է իրավապահ մարմիններից գործուն ջանքերի ցուցաբերում ընտրական հանցագործությունների, բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննության և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու հարցում: Կուսակցությունը մտահոգությամբ փաստում է, որ վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների անմիջական ներգրավման արդյունքում Հայաստանի քաղաքացիները դարձան ընտրակեղծիքների կազմակերպիչներ և մասնակիցներ: Ցավով արձանագրում ենք, որ ժողովրդի ծանր սոցիալական վիճակը հերթական անգամ օգտագործվեց ընտրակաշառքի զանգվածային բաժանման նպատակով: Բդեշխական կարգերի դասական դրսևորում էր գյուղական համայնքներում»,-Աժ նիստում հանրաքվեի ընթացքի մասին ՕԵԿ-ի գնահատականը ներկայացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































