Մարդիկ ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների քարերի պատճառով, գրում է Rosbalt-ը:
Ըստ հետազոտողների` դրա պատճառը վատ սնունդ ու մարդկանց ֆիզիկական ցածր ակտիվությունն է: Դա է վկայում 220 հազար հիվանդների տվյալների ուսումնասիրությունը: Նրանք փոխկապակցվածություն են հայտնաբերել նյութափոխանակության և միզաքարային հիվանդությունների զարգացման միջև:
Նյութափոխանակման սինդրոմով տառապող մարդիկ ավելորդ քաշով են տառապում, ինչպես նաև առողջության հետ կապված այլ լուրջ խնդիրներով:










































