Անհայտ երիտասարդը հինգշաբթի օրը կրակ է բացել Ֆրանսիայի հարավում գտնվող Իստր քաղաքի փողոցներից մեկում:
Դրա հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավոր է:
Ենթադրյալ հանցագործը ձերբակալված է, սակայն նրա ով լինելը չի հրապարակվում: Հայտնի է, որ նա մոտ 20 տարեկան է: Այս մասին հաղորդում է համացանցային մամուլը:
Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: