Վրաստանում ոչ մի խոչընդոտ չկա՝ անդամակցելու համար ՆԱՏՕ-ին: Sputnik-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
«Եթե ՆԱՏՕ-ն հաջորդ կանգառն ունենա, դա կլինի Վրաստանը: Մեր և դաշինքի միջև ոչ մի խոչընդոտ չկա»,- հայտարարել է նա նախօրեին վաշինգտոնյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթի ժամանակ:
Նախարարը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին ձեռք բերված հսկայական առաջընթացը:
Նրա խոսքով՝ Վրաստանը հսկայական քայլ է արել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:










































