Ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել մուսուլմանների՝ ԱՄՆ մուտքի «համընդհանուր և լիարժեք արգելքին»։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի թեկնածուի՝ մամուլում տարածված հայտարարության մեջ՝ փոխանցում է Reuters-ը։
Հարցումներն ի հայտ են բերել իսլամի հետևորդների ատելությունն ամերիկացիների հանդեպ՝ հաստատվում է հայտարարության մեջ։ Այդ զգացմունքը «դուրս է ըմբռնումից», սակայն այն սպառնում է ահաբեկչական հարձակումների աճով՝ կարծում է Թրամփը։
«Քանի դեռ մենք չենք կարողանա հասկանալ այդ խնդիրն ու այն վտանգավոր սպառնալիքը, որ այն ներկայացնում է, մեր երկիրը չպետք է դառնա հարձակումների զոհ այն մարդկանց, ովքեր հավատում են միայն ջիհադին և իմաստ ու հարգանք չեն զգում մարդկային կյանքի հանդեպ»,- ասել է նախագահի թեկնածուն։
«Մենք պետք է պարզենք, թե որտեղից է գալիս այդ ատելությունը և ինչու»,- կարծում է Թրամփը։







































