Ներկայումս Վրաստանի համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսության բաժինը ընդամենը 11-12 տոկոս է, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում է հինգ տարվա ընթացքում կրկնապատկել այդ ցուցանիշը: Ելույթ ունենալով Ազատ համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ կայացած հանդիպմանը՝ նա ասել է, որ պետությունը գյուղատնտեսության զարգացման բնագավառում պետք Է ներդնի առնվազն 100 մլն լարի, եւ այդ միջոցները հիմնականում կուղղորդվեն նոր տեսակների սերմերի եւ նոր տեխնոլոգիաների ձեռքբերմանը: «Գյուղատնտեսությունը մեր գաղափարախոսությունն Է, մեր ինքնության բաղադրիչը: Մեր տնտեսության ամենամեծ ներուժը գյուղատնտեսության մեջ Է»,-հայտարարել Է նախագահը: