By The Sea նոր ֆիլմի կապակցությամբ Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել, որտեղ պատմել է ֆիլմի, Բրեդ Փիթի հետ հարսանիքի, Հոլիվուդում սեքսիզմի, և Sony-ի վրա ցանցահենային հարձակման մասին, հայտնում է spletnik.ru-ն:
40-ամյա դերասանուհին պատմել է այն օրվա մասին, որն իր համար հարսանիքից կարևոր է եղել:
«Ինձ համար իրոք կարևոր օր դարձավ այն օրը, երբ Բրեդի հետ ստորագրեցինք Մեդոքսի և Զախարի որդեգրման թղթերը: Դա որոշում էր միասին ծնողներ դառնալու, այն բանի խոստովանության, որ իրար կյանքի մաս ենք մինչև մեր օրերի վերջը: Ամուսնությունը դրա հետ չի համեմատվի»,- ասել է Ջոլին:

Սակայն Ջոլին պատմել է նաև, թե ինչպես է անցել իրենց հարսանիքը: Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, սակայն նրանք նախապես գրանցվել են Կալիֆոռնիայում: Դա այնքան էլ ռոմանտիկ չի եղել, ասել է Ջոլին: Նա նաև պատմել է Հոլիվուդում սեքսիզմի մասին:

«Դա ամենուրեք կա: Ես ջանում եմ չկենտրոնանալ բացասական պահերի վրա: Սակայն, ջանում եմ աջակցել այդ կանանց, եթե հնարավորություն եմ ունենում»,- հավելել է Ջոլին:
Դերասանուհին մեկնաբանել է նաև Sony-ի վրա ցանցահենային հարձակումը` ասելով, որ ինքը սովոր է այդպիսի բաների և այնքան էլ չի վշտացել:









































