Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի հարձակվող Անդրե Շյուրլեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Խաղից առաջ դեմ շփվել Շվայնշտայգերի հետ: Մեզ յուրահատուկ մրցակից է սպասում: Մենք պատրաստվել ենք և ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեծագույն ակումբ է, սակայն դա չի նշանակում, որ մենք փակվելու ենք պաշտպանությունում»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը:








































