Friday, 19 06 2026
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ

Դիտորդներն արձանագրում են՝ համատարած ու համակարգված ընտրախախտումներ հանուն «Մայր օրենքի»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլևս անցյալում է: Եթե մի շարք դիտորդական կազմակերպություններ ու մայր օրենքի փոփոխությանը դեմ քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ մինչ դեկտեմբերի 6-ը արդեն արձանագրում էին ընտրախախտումներ, մասնավորապես խոսվում էր, ապա հանրաքվեի ողջ ընթացքում ու դրանից հետո այդ խախտումները ոչ միայն հաստատվեցին գործնականում, այլև կրկնապատկվեցին ու ավելացան նախորդ ընտրություններում նմանը չունեցող նոր ու մշակված խախտումներով:

Հանրաքվեի ողջ ընթացքն ուղեկցվեց արդեն հին ու հայտնի ընտրակաշառքներով ու կրկնաքվեարկություններով և արդեն նոր, բայց սպասելի կրկնաքվեարկություններով նույնականացման քարտերի ու լրացուցիչ ցուցակների միջոցով, այդ ամենի հետ մեկտեղ ընտրակեղծարարները չմոռացան կիրառել անվերահսկելի ու մշակված «կարուսելի» մեխանիզմը:

Տեսախցիկները ֆիքսում էին, իսկ հանձնաժողովի անդամներն ու իրենց գործի ու հատկապես կուսակցության նվիրյալ հանձնաժողովի անդամներն ու նախագահները հերքում անհերքելին:

Առավոտյան արդեն պատկերը հստակ էր՝ մոտ 825 հազար «այո», 420 հազար «ոչ»: Ընդդիմադիրներն ու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները փաստում են՝ ամենախայտառակ ընտրությունները երբևէ: Մեկ գիշերվա ընթացքում, մեկ հոգու թեթև ձեռքով նկարվեց քաղաքացիների ընտրության հակառակ պատկերը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համար մեծաքանակ ընտրախախտումների առկայությունը սպասելի էր, սակայն նախորդ ընտրությունների համեմատ կային անակնկալներ:

Մի շարք լրագրողների ու դիտորդների արձանագրած անհերքելի ընտրախախտումների վերաբերյալ ԿԸՀ արդեն ներկայացվել են բազմաթիվ բողոքներ: Եթե նախորդ ընտրություններում արձանագրված կեղծիքների հիման վրա հարուցված քրեական գործերը որոշ ժամանակ անց ուղղակի կարճվել են, ապա այս անգամ հաջողվել է արձանագրել այնպիսի փաստեր, որոնք վկայում են խախտումների ոչ միայն համատարած, այլև համակարգված բնույթի մասին, նշում է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Եգորյանը պատմում է՝ անգամ իր գործընկեր փաստաբաններից ոմանք չեն հասցրել իրենք իրենց տեղը քվեարկել, ընտրացուցակներում իրենց փոխարեն արդեն քվեարկել էին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում