«Չենք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ դիմելով ժողովրդին ասաց, որ ակնհայտորեն ժողովուրդը «ոչ» է քվեարկել և «ոչ»-ը հաղթել է:
«Որպես քաղաքացիական նախաձեռնություն այս ամենի ընթացքում ապացուցեցինք, որ հնարավոր է միասնական ճակատ կազմել ընդդիմադիր բոլոր միավորումների հետ, բոլոր կազմակերպությունների, քաղաքացիական կազմակերպությունների հետ, մտնել ընտրական քարոզչությունների մեջ»,-ասաց նա:








































