Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունների թիրախում հայտնվել է Kaynak Holding-ը, որը զբաղվում է իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գրքերի հրատարակմամբ ու վաճառքով։
Այժմ արգելվել են Գյուլենի գրքերի հրատարակումն ու վաճառքը։ Ընդհանուր առմամբ՝ արգելքի տակ է ընկել ավելի քան 70 ստեղծագործություն։ Դա տեղավորվում է Թուրքիայի իշխանությունների պատասխանների շրջանակներում՝ կապված 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործի հետ։









































