Thursday, 16 05 2024
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում

ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 0.9 տոկոսով, ծախսերը` 14 տոկոսով

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 940.9 մլրդ դրամ (ավելի քան 1 մլրդ 942.2 մլն ԱՄՆ դոլար), որոնց ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.9 տոկոսով, իսկ ծախսերը` 1036.1 մլրդ դրամ (աճը` 14 տոկոս), որոնք համապատասխանաբար 76.6 տոկոսով և 79.5 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից, ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 10‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև Հ Հ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 29.4 մլրդ դրամ կամ տարեկան նախատեսված մուտքերի 88.2 տոկոսը, իսկ ծախսերը` 29.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 79.7 տոկոսը:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 95.3 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ճշտված ծրագրով նախատեսված 74.6 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23.1 մլրդ դրամ փաստացի հավելուրդի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 15.8 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 79.4 մլրդ դրամ` նախատեսված համապատասխանաբար ‑14.4 մլրդ դրամի և 89 մլրդ դրամի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվաում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 6.5 մլն դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, 15.8 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները` տարեկան ծրագրով նախատեսված համապատասխանաբար, -1.7 մլրդ դրամի և -12.7 մլրդ դրամի դիմաց: Ներքին փոխառու միջոցներում 838 մլն դրամ է կազմել գանձապետական պարտատոմսերի զուտ մուտքը, 9.1 մլն դրամ ուղղվել է մուրհակների մարմանը, որը կատարվել է տարեկան ծրագրի 84.4 տոկոսի չափով, և 822.4 մլն դրամ` ստացված վարկերի և փոխատվությունների մարմանը, որի տարեկան ծրագրված ցուցանիշն ապահովվել է 50 տոկոսով:

Այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 30 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 96.7 տոկոսը: Ավելի քան 16.1 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը կազմում է տարեկան նախատեսված մուտքերի 51.2 տոկոսը: Ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից հաշվետու ժամանակահատվածում օգտագործվել է 29.7 մլրդ դրամ` տարեկան նախատեսված 11.4 մլրդ դրամ ավելացման դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 79.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրային ցուցանիշի 89.3 տոկոսը: Արտաքին աղբյուրներում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 143.8 մլրդ դրամի դիմաց 128.2 մլրդ դրամ (89.2 տոկոս) են կազմել փոխառու զուտ միջոցները: Մասնավորապես, 2015 թվականին թողարկված արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից պետական բյուջե է մուտքագրվել 229.9 մլրդ դրամ (ծրագրի 100 տոկոսը): 94.2 մլրդ դրամով` տարեկան ծրագրով նախատեսված չափով, կատարվել է 2013 թվականին թողարկված արտարժութային պետական պարտատոմսերի հետգնում: Հաշվետու ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվել են 12.1 մլրդ դրամի վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 37.4 տոկոսը: Նշված միջոցներից 10.9 մլրդ դրամը տրամադրվել է Ասիական Զարգացման Բանկի կողմից՝ Ենթակառուցվածքների կայունության աջակցման ծրագրի շրջանակներում:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեից շուրջ 19.6 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտքի մարմանը, որը կազմել է տարեկան ծրագրված ցուցանիշի 80.2 տոկոսը: Նշված գումարից 12.7 մլրդ դրամը հատկացվել է միջազգային կազմակերպություններին, որից 7.5 մլրդ դրամն ուղղվել է Զարգացման միջազգային ընկերակցության, 2 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 6.6 մլրդ դրամ ուղղվել է օտարերկրյա պետությունների նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը: Եվս 251.1 մլն դրամ հատկացվել է առևտրային բանկե րի գծով պարտքի մարմանը:

Արտաքին ֆինանսական զուտ ակտիվները տարեկան ծրագրով նախատեսված ‑54.8 մլրդ դրամի դիմաց հունվար-հոկտեմբերին կազմել են -48.8 մլրդ դրամ (89.1 տոկոս), որից 48.2 մլրդ դրամը (նախատեսվածի 87.5 տոկոսը) հատկացվել է ԼՂՀ‑ին` որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից ՀՀ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով ստացվել է տարեկան ծրագրված միջոցների 74.4 տոկոսը՝ կազմելով 322.6 մլն դրամ: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով տարեկան ծրագրով նախատեսված 738.1 մլն դրամն ամբողջությամբ հատկացվել է: Հաշվետու ժամանակահատվածում 158.8 մլն դրա մով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը` ծրագրված 611.2 մլն դրամ օգտագործման փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում