«Հեռուստատեսությամբ անբարեխիղճ գովազդներ են ցուցադրում: Կատարվում են գովազդի մասին օրենքի խախտումներ, դրանք և՛ ալկոհոլային խմիչքների գովազներն են՝ և՛ թաքնված և՛ անթաքույց, և՛ լեզվի իմաստով խայտառակ գովազդներ են գնում: Լրատվական քաղաքական ծրագրերը բացարձակ կողմնապահ, անարդար են՝ պլանավորված և խիստ հսկողության տակ: Գովազդի գրեթե մենաշնորհային հնարավորություններ են տրված մի քանի հեռուստաընկերություների: Առկա է նաև եթերի սահմանափակում իրապես արժանի հաղորդումների համար, տաղանդավոր արտիստների և հեղինակների համար:
Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք նախատեսում: Ինչպե՞ս եք վարվելու այն ՀԸ-ների հետ, որոնք պատկանում են իշխանությանը կամ նրանց մերձավորներին». ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այս հարցադրմանը պատասխանեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը:
Մանրամասները՝ տեսանյութ:









































