Բեռլինից Հուրգադա թռչող ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բուդապեշտում՝ ինքնաթիռում հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Իրավապահ մարմինների մամլո քարտուղարը հայտարարել է, որ սպառնալիքը ստացել է ավիադիսպետչերը: Միաժամանակ, նա կոնկրետ անուն չի նշել:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ներկայումս պայթուցիկ սարք են որոնում: Ստուգվում են ուղևորները և ուղեբեռները:









































