Ապրիլի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել նախկինում 4 անգամ դատապարտված, 47-ամյա Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա 2010 թ. օգոստոսի 4-ին Սևանի թերակղզում գտնվող մի ռեստորանային համալիրում 35-ամյա Դիաննա Դ.-ից խաբեությամբ վերցրել է պարանոցի ոսկյա շղթան, ոսկյա թևնոցը և բջջային հեռախոսը` պատճառելով 650.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:









































