Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անսովոր փորձը, որի շրջանակներում կանայք ստացել են տեստոստերոն, ապացուցել է, որ տղամարդիկ ավելի լավ են կողմնորոշվում տեղանքում, քան կանայք, ավելի արագ և արդյունավետորեն են գտնում դեպի նպատակ տանող ուղին։
Այդ մասին նշված է Behavioral Brain Research պարբերականում հրապարակված գիտնականների հոդվածում։ Օսլոյի գիտատեխնոլոգիական համալսարանը ներկայացնող Կարլ Պինցեկան հայտարարել է, որ վաղ ժամանակներում տղամարդիկ եղել են որսորդներ, իսկ կանայք՝ հավաքողներ, ինչի համար էլ իրենք ենթադրել են, որ նրանց ուղեղները կարող էին զարգանալ տարբեր կերպ։ Նա հավելել է, որ իրենք անցկացրել են համապատասխան փորձեր, որոնց մասնակցել են 18-ական կին և տղամարդ կամավորներ ու պարզել են, որ կանայք ավելի լավ գտնում են իրերը տան մեջ, իսկ տղամարդն ավելի լավ գտնում է հենց տունը։










































