Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օդուժի հրթիռային հարվածը բանակային ճամբարի ուղղությամբ Դեյ-էզ-Զոր շրջանում անվանել է «անթաքույց ագրեսիա»: Այս մասին հայտնում է TASS-ը:
Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկամետ կոալիցիայի 4 ինքնաթիռ 9 հրթիռ են արձակել կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ:
«Զոհվել է 3 զինծառայող, ևս 13-ը վնասվածքեր են ստացել»,- հաղորդվում է փաստաթղթում:
Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է «շտապ միջոցներ ձեռնարկել նման հարձակումների կրկնություն թույլ չտալու համար»:
Դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի:








































