Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում ցամաքային գործողության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ ավիահարվածներ հասցնելը անբավարար միջոցառում է՝ ստիպելու գրոհայիններին, որ հեռանան Սիրիայի տարածքից։
Ըստ այդմ՝ նա նշել է, որ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել սիրիական չափավոր ընդդիմությանը։










































