Հինգշաբթի Բանգլադեշում սուգ է հայտարարվել. Բանգլադեշի Սավեր քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ զոհերի թիվը հասել է գրեթե 150-ի:
Հիշեցնենք, որ Rana Plaza համալիրը, որում գտնվել են կարի չորս գործարան, բանկ և բազմաթիվ խանութներ, փլուզվել է չորեքշաբթի առավոտյան: Հաղորդվել է, որ դեռևս երեքշաբթի պատերին առաջացել են ճեղքեր, որից հետո գործարանները և բանկը փակվել են: Սակայն խանութների և գործարանների սեփականատերերը անտեսել են իշխանությունների զգուշացումները, և չորեքշաբթի աշխատակիցների մի մասը վերադարձել է աշխատանքի: