Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան վստահ է, որ բոլորից շատ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը:
«Ձայնս տվել եմ Նեյմարին: Նրա ժամը եկել է, չնայած բոլոր հավակնորդները նույն մակարդակի վրա են: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն հիանալի էր խաղում, բայց այժմ այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում:
Չեմ ասում, թե Քրիշտիանուն արժանի չէ ստանալ «Ոսկե գնդակ»-ը: Պարզապես նշում եմ, որ նախորդ տարվա խաղը նա այժմ չի ցուցադրում: Մեսսին լավ էր սկսել, բայց վնասվածք ստացավ: Իսկ Նեյմարը գերազանց է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում»,- EFE-ը մեջբերում է Դունգայի խոսքերը:










































