SPLETNIK.RU-ն ներկայացնում է ասիական ամենատարօրինակ բյութի-թրենդները:
Քնկոտ աչքեր


Ասիայում աղջիկների մեջ տարածված է աչքերին հոգնած և քնկոտ տեսք հաղորդելը: Այդպիսի տպավորություն ստեղծելու համար նրանք աչքերի տակ մաշկը կարմրեցնում են կոսմետիկ միջոցներով:
Անիմացիոն հերոսների ոճով դիմահարդարում


Անիմացիայի և մանգայի նկատմամբ սերը ազդել է դեռահասների արտաքին տեսքի վրա: Սկզբում նրանք իրենց աչքերը դիմահարդարման միջոցով նմանեցրել են տիկնիկների աչքերին, ապա սկսել են օգտագործել հատուկ լինզաներ, որոնք աչքի բիբը մեծացնում են մի քանի անգամ: «Կատարյալ» աչքեր ունենալու համար շատերը նույնիսկ դիմում են վիրաբուժական միջամտության:
Այտուցված աչքեր


Դրան հասնում են աչքերի տակ մատիտով ընդգծելով, ինչպես նաև պլաստիկ վիրահատության շնորհիվ:
Ծուռ ատամներ


Մինչ Եվրոպայի բնակիչները ուղղում են իրենց ատամները, Ասիայի բնակիչները ամեն ինչ անում են, որ իրենց ատամները ծուռ աճեն: Համարվում է, որ այդպիսի ատամներով ժպտացոզ աղջիկը չարաճճի և անմեղ տեսք ունի:
Արհեստական բրեկետներ


Երիտասարդությունը խանութներից գնում է արհեստական բրեկետներ և դնում ատամներին: Բանն այն է, որ Ասիայի երկրներում բրեկետ դնելու հնարավորություն ունեն միայն հարուստները, այդ պատճառով դա համարվում է հարստության նշան:






































