«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի պարտությունն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում:
«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկի հիասթափեցրել է այս խաղի արդյունքը: Հնարավոր է, կան նաև ուրախացողներ, բայց մենք բոլորս ցավ ենք ապրում:
«Լիվերպուլ»-ը չի պայքարում Անգլիայի չեմպիոնության համար: Սակայն պետք է ընդունենք, որ մեղավոր ենք և նախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը: Վստահ եմ, որ սաներս դասեր կքաղեն»,- BBC-ն մեջբերում է Կլոպի խոսքերը:









































