Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ազգին ուղղված երկրի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:
«Եվ դա՞ է այն ամենը, ինչ կա: Մեզ նոր նախագահ է պետք, անհապաղ»,- գրել է նա:
Մինչ ելույթը Թրամփը հույս ուներ, որ նախագահը շատ չի հարձակվի ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղման վրա, որը երաշխավորում է քաղաքացիների զենք պահելու և կրելու իրավունքը:









































