Ռազմական տարբերակը չպետք է բացառվի, եթե Թեհրանը խախտի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին հատարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Եթե Իրանը չկատարի միջուկային համաձայնագիրը, ապա ռազմական միջամտությունը չպետք է հանել առօրեայից. դա իմ հետևողական դիրքորոշումն է՝ ասել է Քլինթոնը Վաշինգտոնում ամերիկա-իսրայելական ֆորումի ժամանակ:
Ընդ որում՝ սկզբում Քլինթոնը սխալվել է և ասել՝ «միջուկային որոշումը չպետք է բացառել», եթե Իրանը խախտի միջուկային հարցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:










































