Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն չի գրանցվի

Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է երեք կուսակցություն` «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և «Ժողովրդահանրապետական»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեք օր առաջ հրատարակել է իր նախընտրական ծրագիրը. «Արտաքին քաղաքականությունում որևէ փոփոխություն այդ ծրագրում չի նախատեսվում, և նույնն է, ինչ որ կա` մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների առումով: Կարևորվում է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը, հատուկ նշվում է, որ Ղարաբաղի հարցից Անկարան որևէ ետքայլ չի անելու և փորձելու է Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել հենց այդ նախապայմանով»:

Թուրքագետը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, հենց «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է հաղթելու ընտրություններում, և, բնականաբար, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում չի փոխվելու:

Կան կարծիքներ, որ Թուրքիայում ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նորից կվերսկսվի:
«Հիմա մերոնք հպարտորեն ասում են, թե գնդակը Անկարայի դաշտում է, բայց խնդիրն այն է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո ընտրություններ են մեզ մոտ, և արդեն մեր պատճառով հարցն առաջ չի գնա»,- նկատեց Արտակ Շաքարյանը:

Նա նաև նշեց, որ թեև «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի հավանականությունը մեծ է, սակայն Թուրքիայում նաև ազգայնականների կտրուկ աճ կա, ինչն էլ նշանակում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը բավական ձայներ կարող է ունենալ խորհրդարանում, և այդ դեպքում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն այնքան էլ հեշտ չի լինի:

«Բացի այդ, Էրդողանն իր կուսակցության լիակատար հաղթանակից հետո պլանավորում է պատրաստվել հաջորդ տարվան, երբ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ»:

Այդուամենայնիվ, թուրքագետի գնահատմամբ, 2015-ի հոգեբանական շեմը հաշվի առնելով, Թուրքիան ինչ-ինչ քայլեր կանի՝ մեղմելու հայ-թուրքական հարաբերությունների լարվածությունը, որպեսզի հաղթահարի այդ շեմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում