Բրիտանացի լրագրողուհի Թերեզա Մենիոնի եղանակի մասին ռեպորտաժը դարձել է YouTube-ի հիթը: Ուղիղ եթերում կինը պատմել է Անգլիայի հյուսիսում և Շոտլանդիայի հարավում մոլեգնող Դեսմոնդ փոթորիկի մասին:
Տեսանյութում կնոջ վրա անձրև է գալիս, և քամին նրան տեղից քշում է: Բայց նա շարունակում է իր հաղորդումը: Թերեզան զգացմունքայնորեն պատմում է այն մասին, որ մարդիկ առանց անհրաժեշտության չպետք է դուրս գան տնից:
Համացանցից օգտվողները անմիջապես տարածել են հոլովակը, որը քննարկվում է ակտիվորեն:








































