Հնդկաստանի հարավային Գուջարաթ նահանգում տեղի է ունեցել հարսանեկան զանգվածային արարողություն՝ 150 զույգի մասնակցությամբ, որտեղ եղել է 100 հազար հյուր, հայտնում է Associated Press-ը:
Հաղորդագրությունում ասվում է, որ հարսները հագած են եղել ավանդական կարմրաոսկեգույն սարիներ, իսկ փեսացուները եղել երկար թունիկաներով և չալմաներով:
Նշվում է, որ հարսանեկան արարողության համար վճարել է հնդիկ գործարար Մահեշա Սավանին, որն զբաղվում է ադամանդների առևտրով:
Նրա խոսքով՝ առաջին անգամ նա իր վրա է վերցրել հոր դերը և վճարել է հարսանիքի ծախսը 2008 թվականին, երբ նրա աշխատակիցներից մեկը մահացել է իր երկու աղջիկների ամուսնության արարողությունից մի քանի օր առաջ:
Դրանից հետո Սավանին սկսել է ամեն տարի վճարել աղքատ ընտանիքներից երիտասարդ աղջիկների հարսանիքների ծախսը, որոնց հայրերը մահացած են եղել:
Հաղորդագրությունում ասվում է, որ 150 զույգի հարսանիքը կարող է արժենալ 750 հազար դոլար:






































