Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ Ալ-Օբեյդին հայտարարել է, որ թուրք զինվորականները երկրի հյուսիսում գործողություն անցկացնելու թույլտվություն չեն ստացել և այդ պատճառով պետք է լքեն Իրաքի տարածքը, հաղորդում է Reuters-ը: Իրաքի ՊՆ նախարարն այս մասին հայտարարել է իր թուրք գործընկերոջը:
Ալ-Օբեյդիի խոսքով՝ Թուրքիան Իրաք զինվորներ տեղակայելը մեկնաբանել է թուրք զինվորական խորհրդականների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, որոնք մարզում են իրաքցի զինվորականներին Մոսուլից ոչ հեռու գտնվող ճամբարում: Սակայն ինչպես նշել է իրաքցի նախարարը, թուրք զինվորականների թիվը չափազանց մեծ է տվյալ նպատակի համար:
Ավելի վաղ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել դուրս բերել զորքերը երկրից՝ խուսափելու համար երկրների միջև հարաբերությունների վատթարացումից:











































