Զառիթափ գյուղի թիվ 39/39 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն դեկտեմբերի 6-ին, ժամը 12.43-ին ահազանգել է ոստիկանության Վայքի բաժին և հայտնել, որ հայտնաբերել է կրկնակի քվեարկության դեպք: Ոստիկանության ծառայողների արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերվել է կրկնակի քվեարկող անձը` Զառիթափ գյուղի բնակիչ Վախթանգ Ս.-ն, և բերման ենթարկվել Վայքի բաժին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Վախթանգ Ս.-ն քվեարկելուց որոշ ժամանակ անց իր անձնագրով փորձել է քվեարկել երկրորդ անգամ` ներկայացնելով եղբոր տվյալները:
Վայոց ձորի մարզի քննչական վարչության կողմից նախապատրաստվում են նյութեր:










































