Տեխնիկական առաջընթացը չի դադարում, և հնարավոր չէ այն կանգնեցնել՝ տեղեկացնում է Supreme2.ru-ն:
Ամեն տարի տեխնիկական արտադրությունը ուրախացնում է մեզ բացառիկ հայտնագործություններով, որոնք դեռ տասը տարի առաջ երևակայական էին համարվում:
Այս անգամ խոսքը «խելացի» դռան զանգի մասին է, որը յուրօրինակ հնարավորություններ ունի: Իհարկե, նրա գլխավոր գործառույթը տանտերերին հյուրերի գալու մասին զգուշացնելն է, սակայն «խելացի» զանգը ոչ թե պարզապես զգուշացնում է հյուրերի մասին, այլև հնարավորություն է տալիս տեսնելու, թե ով է եկել: Այդ գործողությունը կատարվում է բջջային հեռախոսի միջոցով, որն աշխատում է զանգին զուգահեռ և տեղեկություն է հաղորդում հյուրի մասին WiFi-ի միջոցով:
Հյուրի մասին տանտերը տեղեկություն է ստանում նույնիսկ այն ժամանակ, երբ տանը չէ:






































