Կիրակի օրը ֆրանսիացիները քվեարկում են տեղական ընտրություններում, որոնք առաջինն են 130 մարդու կյանք խլած Փարիզի ողբերգական իրադարձություններից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին:
Այդ ընտրությունները համարվում են կարևոր ցուցիչ՝ անվտանգության և միգրացիոն ոլորտում Ֆրանսիայի ներկայիս կառավարությանն աջակցության առումով:
Ծայրահեղ աջերի Ազգային ճակատը հույս ունի ամրապնդել իր դիրքերը, սակայն տարածաշրջանների մեծ մասում հույս ունեն, որ կհաղթի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Հանրապետականներ» կուսակցությունը:
Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը, իչպես սպասվում է, կհաղթի երկրի հյուսիսային տարածաշրջանում՝ Նոր Պա դե Կալեում, իսկ նրա զարմուհին՝ Մարիոն Մարեշալ-Լե Պենը, հաղթանակի հիմնական հավակնորդն է հարավային՝ Պրովանս Ալպ Կոտ դ’Ազուր տարածաշրջանում:








































