Անգլիայի հյուսիսի և Շոտլանդիայի հարավի հարյուրավոր բնակիչներ լքել են իրենց տները անսպասելի ջրհեղեղի պատճառով, որի պատճառն են դարձել ուժեղ քամիներն ու անձրևները՝ հայտնում է bbc.com-ը:
Իշխանությունները մոտ հիսուն նախազգուշացում են արել ջրհեղեղների վտանգի վերաբերյալ, նրանց կարծիքով՝ մարդկանց կյանքին սպառնող վտանգը բավականին մեծ է:
Անգլիայի հյուսիսարևելյան տարածաշրջանի հրշեջ-ծառայությունները իրավիճակը անվանել են աննախադեպ, գետերն իրենց հուներից դուրս են եկել, ջրի հոսքերը հեղեղել են քաղաքների և գյուղերի փողոցները:
Բնակելի անցակետերում ջրի մակարդակը հասնում է մինչև գոտկատեղը: Որոշ բնակիչներ փակված են մնացել իրենց մեքենաներում:











































