Թուրքիան սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունը՝ Իրաքի հյուսիսում զորքեր տեղակայելով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ գրում է tass.ru-ն:
«Թուրքիայի կառավարության կողմից այդ քայլը ոչ միայն չի օգնի ահաբեկչության վերացմանը, այլև կհանգեցնի քաոսի և սպառնալիքի տակ կդնի ողջ տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է դիվանագետը՝ ավելացնելով, որ ահաբեկչության դեմ պայքարում այլ երկրների մասնակցությունը պետք է համաձայնեցվի Իրաքի կառավարության հետ, ինչը չի արվել Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիան զորք և զինտեխնիկա է տեղակայել Իրաքի Նայնավա նահանգում: Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին և պահանջել, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը Իրաքի տարածքից:










































