Եմենի հարավում ահաբեկչության հետևանքով զոհվել է Ադենի քաղաքապետ Ջաֆար Սաադը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը ականապատված մեքենայով մխրճվել է քաղաքապետի մեքենաների շարասյան մեջ: Պայթյունի հետևանքով զոհվել են նաև նրա վեց թիկնապահները, մի քանի մարդ վիրավորվել է:
Եմենի նախագահը կարգադրել է ստեղծել քննչական կոմիտե՝ հետաքննելու քաղաքապետի սպանության գործը:










































