ԱՄՆ-ը ստիպված կլինի կոշտ որոշումներ ընդունել, եթե ՌԴ-ն և Իրանը շարունակեն աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է TASS-ը:
«Եթե Ռուսաստանն ու Իրանը հանդես գան որպես դաշինք և Ասադին թույլ տան ձախողել գործընթացը, և տեղի չունենա Սիրիայում իշխանության քազաքական անցում, ապա մեր տարբերակների ընտրությունը կկրճատվի, և մենք ստիպված կլինենք ընդունել մի քանի կոշտ որոշումներ»,- ասել է նա Վաշինգտոնում ամերիկա-իսրայելական ֆորումի ժամանակ:
Քերին վստահություն է հայտնել, որը «ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ», որ նման իրավիճակը շարունակվի Սիրիայում:
«Դա սպառնալիք է Միացյալ Նահանգների և եվրոպական յուրաքանչյուր երկրի անվտանգությանը: Եվրոպայի համար դա ոչ միայն սպառնալիք է՝ կապված Փարիզում կամ որևէ այլ տեղ տեղի ունեցածի հետ: Դա սպառնալիք է, քանի որ (Մերձավոր Արևելքից) ներգաղթը կարող է ընդմիշտ փոխել եվրոպական քաղաքականությունը»,- հստակեցրել է պետքարտուղարը:







































