Երկու զինծառայող և մեկ ոստիկան զոհվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ ընդհարման ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Երկրի հարավ-արևելքում գտնվող Ջիզրե քաղաքում երկու զինծառայող զոհվել են, ևս երկուսն էլ վիրավորվել են, երբ զինյալները կրակ են բաց արել` ավտոմեքենայով անցնելով քաղաքի միջով: Ինչպես հայտնում է գործակալությունը, դեպքից հետո իշխանությունները կրակողներին փնտրելու նպատակով Ջիզրեյում օպերացիա են սկսել` փակելով քաղաքի մուտքը և ելքը: Ականատեսների խոսքերով` լսվել են կրակոցներ:
Դիարբեքիր քաղաքում ՔԱԿ-ի հետ ընդհարումների ժամանակ սպանվել է ոստիկանության սպա, ևս մեկ ոստիկան վիրավորվել է: Քաղաքում ՔԱԿ-ի դեմ կատարվում են հատուկ գործողություններ, հայտարարված է պարետային ժամ:










































