Ֆրանսիայի Մարսել քաղաքում անհայտ անձինք թուրքական մշակութային կենտրոնի շենքի վրա են նետել 4 շիշ «Մոլոտովի կոկտեյլներ», հայտնում է Le Parisien-ը հղում կատարելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ չարակամները «սահմանափակ վնաս» են պատճառել: Նշվում է, որ այրվող խառնուրդից շենքի ճակատը սևացել է:
Տվյալ պահին կասկածյալների քանակը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դրանք եղել են չորսը:






































