Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել է «Վոլֆսբուրգ»-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում է:
Հանդիպման 32-րդ րոպեին Մարկո Ռոյսին հաջողվել է դիպուկ հարվածով գրավել մրցակցի դարպասը: Գոլային փոխանցումը կատարել է Հենրիխ Մխիթարյանը:
Այժմ ավարտվել է հանդիպման առաջին խաղակեսը: «Բորուսիա»-ն Ռոյսի գոլի շնորհիվ հաղթում է 0:1 հաշվով:









































